14/03/2024 21:20
Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Բաքու, հետո՝ Երևան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան, հաղորդում է ԱՊԱ-ն՝ նշելով, որ այդ մասին Կոբախիձեն ասել է լրագրողների հետ զրույցում։
Բաքվում Կոբախիձեն մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, երևանյան օրակարգը դեռ հայտնի չէ։
Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո սա նրա առաջին այցը կլինի տարածաշրջանային երկրներ։ Մինչ այդ Կոբախիձեն վարչապետի պաշտոնում այցելել է Բրյուսել։