14/03/2024 19:57
Ալեն Սիմոնյանը Բրյուսել է մեկնում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար Հայաստանից իր գլխավորությամբ պատվիրակություն գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահ |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Նելլի ՂՈՒԼՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի |
Արման ՄԿՐՏՉՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի |
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության |
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Ն. Ղուլյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մկրտչյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Երեւան-Բրյուսել), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.03.2024»