14/03/2024 20:55
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ գործընկերությանը
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ գործընկերությանը, նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զեկույցում։
«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել երեք գործընկերներից (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - նշված է զեկույցում։