14/03/2024 14:09
Թուրքիայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։
«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։