14/03/2024 10:06
Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով հնարավոր է՝ թուրքական տրանսպորտով երթևեկեք, բայց զատո ձրի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչն է միավորում նիկոլականներին եւ հականիկոլականներին։ Երկուսն էլ պարտվել են, բայց չեն ուզում դա ընդունել։
Նիկոլն ասում էր՝ ի՞նչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի: Ու այդպես նա տարավ երկիրը դեպի գահավիժում, որտեղից հետ գալը գրեթե անհնարին է թվում։ Մենք էլ՝ ընդդիմադիրներս, ասում ենք՝ մենք չենք պարտվել, Նիկոլն է պարտվել։ Բա որ չենք պարտվել, Շուշիում՝ Ալիեւը, իսկ Բաքվի բանտում՝ Բակո Սահակյանն ի՞նչ գործ ունեն։ Եթե մենք չենք պարտվել, Աշոտյան Արմենն ի՞նչ գործ ունի 10 ամիս կալանքի տակ։
Պարտությունը ընդունելու համար էլ է քաջություն պետք։ Մենք ազգովի պարտված ենք, իսկ ով այսօր իրեն պարտված չի համարում` կա՛մ իրականության հետ կապերը խզել է, կա՛մ էլ թշնամու կողմից է: Հուսահատությունը մեղք է, գիտեմ։ Բայց էդ դեպքում ինքնախաբեությունն ի՞նչ է…
Արցախ է հանձնվել ու հայաթափվել, Արցախ… ․հասկանու՞մ եք: Հասարակության մեծամասնության պետքն էլ չէ։ Տրանսպորտը թանկանում է, բուհերն օպտիմալացվում են… ․ա՛յ էդ ժամանակ մի բողոք, մի բան… Ջհանդամին թանկացնեն ու օպտիմալացնեն։ Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով շատ հնարավոր է՝ թուրքական տրանսպորտով երթեւեկեք, բայց զատո ձրի…
Երանի Եռաբլուրի տղերքին, որ էս ամոթը չեն տեսնում։ Իրենք իրենց հերոսական ընտրությունն արել են՝ նահատակվելով հանուն հայրենիքի ու հայտնվելով Տիրոջ աջ կողմում։ Մենք ենք, որ … աներեսի նման դեռ ապրում ենք, եթե սա ապրել կարելի է համարել»։