14/03/2024 10:43
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը ընդունելու համար։
«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- Facebook-ում գրել է ԱԺ նախագահը։