15/03/2024 11:02
Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը
2024 թվականի մարտի 15-ին 55 տարեկան հասակում մահացել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքապետ Կորյուն Գարեգինի Մինասյանը:
Նա ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին՝ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ եւ հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:
2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայնքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը: Նրա ղեկավարության տարիներին համայնքը բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցել:
Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա Շենիկ գյուղում` մարտի 16-ին՝ ժամը 17:00-ից։
Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին` ժամը 13:00-ին։