15/03/2024 17:34
Փաշինյանը «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարության հետ է հանդիպել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին, հայտնում են կառավարությունից;
Հաղորդագրությունում նշված է․
«Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը»: