15/03/2024 13:18
Փարիսեցիության տպավորություն է թողնում. Արարատ Միրզոյանը՝ Վարդան Օսկանյանի մասին
Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին և այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ և զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ փարիսեցիության տպավորություն է թողնում, ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործունեությանը։
«Աստված՝ դատավոր բոլորին, և հանրությունը դատավոր՝ քաղաքական գործիչների քաղաքական գործունեությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը։