15/03/2024 17:10
«Վստահ եղեք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում». Նարեկ Սամսոնյան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որին «բռնության կոչ» հնչեցնելու մեղադրանք էին առաջադրել, արդարացվել է։
Նարեկ Սամսոնյանը շնորհակալական խոսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում անհանգստացել են ու աջակցել են իրեն։
«Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, բոլոր մեր համակիրներին, ովքեր անհանգստանում էին և աջակցում էին ինձ: Առանձնահատուկ շնորհակալ եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այն պատգամավորներին, ովքեր մասնակցեցին դատական նիստերին: Թերևս հրապարակային շնորհակալություն հայտնեմ նաև Ամենայն Հայոց Փաստաբան Ռուբեն Մելիքյանին` ինձ դիմանալու, ու դեռ երկար դիմանալու պատրաստակամության համար:
Հ.Գ. Շնորհակալություն այն ԶԼՄ-ներին, ովքեր լուսաբանեցին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն այն «ընդդիմադիր» մեդիաներին, որոնք ընդգծված չլուսաբանեցին։
Վստահ եղեք, գոնե իմ պարագայում` ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում. թե՛ լավ, թե՛ վատ համատեքստում: Լավ եղեք»,- սոցցանցի իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը։