15/03/2024 09:59
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայացել են դատարան ու հարցաքննվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել Երևան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսևորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:
Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, և Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել: Դատաքննությունը դեռևս շարունակվում է»։