15/03/2024 16:12
Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է․ Քաղաքագետ
Ադրբեջանը դարձել է հակաԻրան․ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ Ադրբեջանն Իրանի համար նույն խնդիրներն է առաջացնում, ինչ Ուկրաինան՝ Ռուսաստանի։
«Ուկրաինայի եւ Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է ազգայնականության վրա, ծայրահեղ դրսեւորումներով, հաճախ հիմնված ատելության քարոզի վրա։
Եթե Ուկրաինան համարում է, որ ռուսական պետականությունը ծնվել է Ուկրաինայում՝ Կիեւում, ապա Ադրբեջանում համարում են, որ թյուրքերն են միավորել Իրանը՝ 7-րդ դարում արաբական արշավանքներից հետո փլուզված պատմական Իրանի ավերակների վրա, իսկ մինչ այդ, թյուրքական ցեղերն էին տիրում այնտեղ, այսինքն՝ իրենք Իրանում պետականստեղծ էթնոս են։
Ռուսաստանն ու Իրանը բազմազգ իմպերիաներ են, Ադրբեջանն ու Ուկրաինան ազգայնամոլության տարածքներ են։ Եթե Ուկրաինան հակաՌուսաստան է դարձել, ապա Ադրբեջանը՝ հակաԻրան։
Դրանք իմպերիների (կայսրություն բառը չի արտահայտում իմպերիանի բնույթը) եւ ազգայնական նախագծերի կոնֆլիկտներ են ու նրանք բնույթով անհամատեղելի են։
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ է»: