15/03/2024 18:35
Ալեն Սիմոնյանը կարգադրել է Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել Եվրախորհրդարանի պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախաագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին․
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.
1. Միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով՝
1) Ֆրանսուա-Քսավիե ԲԵԼԱՄԻԻՆ |
ԵԺԿ խմբակցություն, |
2) Միրիամ ԼԵՔՍՄԱՆԻՆ |
ԵԺԿ խմբակցություն, |
3) Վիոլա ֆոն ԿՐԱՄՈՆ-ՏԱՈՒԲԱԴԵԼԻՆ |
Կանաչների խմբակցություն, |
Ազգային ժողովի նախագահ Ա. Սիմոնյան»։