15/03/2024 12:52
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա, որ հրաժարվեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից. Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա միջազգային դատարաններից հետ կանչելու միմյանց նկատմամբ ներկայացրած հայցերը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդպիսի պայմանավորվածություն չկա»,- ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ քննարկվում են բազմաթիվ հնարավոր տարբերակներ՝ հասկանալով, որ ընդհանուր միջավայրի մաս կարող են լինել։
«Օրինակ՝ եթե մի կողմն անի այս բանը, մյուս կողմը կանի այսինչ բանը»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է ու քննարկվում է միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը։
Նա նշել էր, որ այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել: