15/03/2024 12:56
Կան միջազգային դերակատարներ, ովքեր ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ. ԱԳ նախարար
Հայաստանի առջև կան գոյաբանական էքզիստենցիալ խնդիրներ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կան միջազգային դերակատարներ, ովքեր ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ»,- ասաց նա։
Միզոյանը նշեց, որ դերակատարներ էլ կան, ովքեր հավակնություններ ունեն ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։
«Այսպիսի պայմաններում ոչինչ չի կարող վարդագույն լինել»,- նշեց նա։