15/03/2024 13:35
Արևմուտքի, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Միրզոյան (Տեսանյութ)
Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ մի ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում, ԱԺ-ում պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Արևմուտքի, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել։ Նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել։ Նպատակը միայն ՀՀ-ի անվտանգության բարձրացումն է»,-ասաց Միրզոյանը։