15/03/2024 21:31
Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ․
1. 2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես Նալբանդյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»: