15/03/2024 16:23
Կյանքի դժվարությունների դեմ Ռուզաննան միայնակ է պայքարում, նրան ուժ է տալիս Եռաբլուրում ննջող Վալերին
Վալերի Գասպարյանն Արցախի Սարուշենից էր, փրկարար ծառայության սպա։ Նրա կինը՝ Ռուզաննան, MediaHub-ին պատել է, որ չնայած Արցախում ստեղծված իրավիճակին ու վերջին տարիների դժվարություններին, բոլոր փորձությունները հաղթահարում էր, որովհետև նույնիսկ ամենաանհնարին թվացող խնդիրը լուծում էր ստանում, երբ դրանով զբաղվում էր Վալերին։
«2008 թվականին, երբ Արցախում Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մեծ հարսանիք»-ը, այդ ժամանակ ես ու Վալերին ևս ամուսնացանք։ Երջանիկ էինք, համատեղ ապրած տարիները մեզ ավելի շատ երջանկություն պարգևեցին, երբ լույս աշխարհ եկան մեր բալիկները՝ Սյուզաննան, Վալերիան և Վլադիմիրը»,- պատմել է Ռուզաննան։
Ինքն ու ամուսինը բախտակիցներ են։ Նրանց հայրերը զոհվել են արցախյան առաջին ազատամարտում։ Դժվար մանկությանը զուգահեռ Արցախի Սարուշենում գրեթե միասին են մեծացել՝ իրար հավանել, հետո ընտանիք ստեղծել։ Ռուզաննայի խոսքով՝ ամուսինը շուրջ 18 տարվա փրկարար ծառայողի փորձ ունի։ Մշտապես եղել է դեպքի վայրերում, օգտակար եղել՝ ում ինչով կարող էր։ Դրան զուգահեռ նաև մեքենաների վերանորոգման աշխատանքով էր զբաղված։
«Ամեն ինչ անում էր ընտանիքը կայուն պահելու համար։ Իր մասնագիտական առաքելությունից բացի, Վալերիի համար միշտ առաջնային էր հայրենիքի պաշտպանությունը։ Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։ 2015 թվականին հայտնվել էր շրջափակման մեջ, հազիվ մազապուրծ է եղել, 2020-ին, չնայած պատերազմի մասշտաբներին, էլի փրկվել է»,- ասել է նա։
Ռուզաննայի երջանկությունն ընդհատվեց նախորդ տարվա ռազմական գործողությունների ժամանակ։ Հասկանալով իրադրության լրջությունը ու հեռվում դիտարկվող ադրբեջանական զորքի կուտակումները՝ վերցրել է զենքն ու միացել հայրենիքի պաշտպանությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։