15/03/2024 15:40
ՔԿ-ն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը սկսել է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների ընդունելության հերթական գործընթացը։
ՔԿ-ից հայտնում են՝ այն անձինք, ովքեր ունեն քննիչ դառնալու ցանկություն և համապատասխանում են դրա համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենք։
Դիմումներն ընդունվում են 2024թ. մարտի 18-ից 29-ըներառյալ՝ բացի ոչ աշխատանքային օրերից:
Ընդունելությունը կամակերպվում է երկու փուլով։ Առաջին՝ գրավոր քննությունը, տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին։ Գրավոր քննությունից դրական գանահատական՝ 50 և ավելի միավոր ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն:
Դիմումների ընդունման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին և հետաքրքրող այլ տեղեկություններին կարելի է ծանոթանալ կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ։