16/03/2024 19:50
Արևմուտքը հրաժարվո՞ւմ է Ուկրաինայից
Արևմտյան երկրները հրաժարվում են Ուկրաինայից՝ տեսնելով նրա ձախողումները մարտի դաշտում, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մակրոնները, բորելները, բլինքենները և մնացած բոլորը, ովքեր հրահրեցին այս սարսափելի բախումն ու ներքաշեցին Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին դրա մեջ՝ խոստանալով նրանց «պայծառ ժողովրդավարական ապագա», այժմ հրաժարվում են Ուկրաինայից»,- ասել է Զախարովան։
«Արևմտյան երկրները չեն պաշտպանի Ուկրաինայի ժողովրդին և Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլ ընդամենը կշարունակեն օգտագործել այդ երկիրը իրենց ֆինանսական շահի և Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։