16/03/2024 18:07
Ինչու՞ է Արևմուտքը Թուրքիային նշանակում մեր տարածաշրջանի գերտերություն, Թուրքիան դեմոկրա՞տ է․ Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
«Ինչու՞ է իշխանությունն առաջ տանում բռնապետ Ալիևի, բռնապետ Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգը, նրանք դեմոկրատներ չեն, ինչու՞ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը ասաց, որ Թուրքիան լինելու է տարածաշրջանի առանցքային պետությունը․ Թուրքիան դեմոկրատիա՞ է, ինչու՞ է Արևմուտքը Թուրքիային նշանակում մեր տարածաշրջանի գերպետություն: Եվրոպան ինչու՞ է Ալիևին հռչակում իր գործընկերը․ Ալիևը դեմոկրա՞տ է։ Դեմոկրատական Հայաստանի հաշվին Եվրոպան ստեղծեց տնտեսական շահավետ կապ Ադրբեջանի հետ»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Պետք չէ լինել միամիտ, այո, դեմոկրատիան շատ լավ բան է, բայց դեմոկրատական արժեքներն ու սկզբունքները գործի են դրվում, երբ դրանք բխում են Եվրոպայի շահերից, մյուս դեպքերում, եթե հարկ է լինում, լավ էլ համագործակցում են բռնապետական ռեժիմների հետ:
Նման դեպքերում ռեալիստներն ասում են՝ տեսա՞ք՝ ուզում եք՝ լիբերալիստ եղեք, ուզում եք՝ դեմոկրատ եղեք, միջազգային համակարգը չի փոխվում, միշտ լինելու են պատերազմներ, միշտ լինելու է ուժերի բաշխում, սպառազինությունների մրցավազք:
Մենք վերադարձել ենք Սառը պատերազմին, բայց հիմա Սառը պատերազմից ավելի վատ է»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում