16/03/2024 17:47
Երբ հայ ժողովուրդը հասկանա, որ ոչ ոք չի գալու, իր փոխարեն զոհվի այս մի բուռ քարքարոտ հողի համար, դրությունը կփոխվի. Կարեն Միրզոյան (Տեսանյութ)
«Հայաստանն այսօր շատ լուրջ գլխացավանք է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար։ Երկուսն էլ նպատակ ունեն Հայաստանը վերացնել աշխարհի քաղաքական քարտեզից։ Գուցե ֆիզիկական քարտեզում մնա որպես զբոսաշրջային ուղղություն, բայց որպես հայկական պետական միավոր, որպես քաղաքական գործոն, որպես երկիր, որ ունի իր ասելիքը, իր սահմանադրությունը, իր բանակը, չպետք է լինի»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Փաստ է այն, որ մարդիկ, չնայած ամենօրյա մանիպուլյացիաներին, բազմաթիվ խոսափողներից գահավիժող քարոզչական աղբին, չեն կորցրել բնազդը և բավականին սթափ են գնահատում իրավիճակը։ Եթե կա սպառնալիք, պետք է գիտակցել, որ այդ սպառնալիքի դեմ պետք է պայքարել, միայն սպառնալիքն արձանագրելը բավարար չէ։ Պայքարել՝ շտկելով իրավիճակը երկրի ներսում, կարգավորելով հարաբերությունները դաշնակիցների հետ, պայքարել՝ հավելյալ անուրջներից հրաժարվելու ճանապարհներով․ այն անուրջներից, թե մեր փոխարեն մեր խնդիրները կլուծեն։
Երբ հայ ժողովուրդը հասկանա, որ ոչ ոք չի գալու, իր փոխարեն զոհվի այս մի բուռ քարքարոտ հողի համար, դրությունը կփոխվի»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում