16/03/2024 21:19
Արցախը հայ ժողովրդի ինքնասիրությունն է․ Եթե այդ էջը փակվեց, կփակվի նաև մեր ժողովրդի ինքնասիրության էջը․ Գերասիմ Վարդանյան
Ապագա պայքար լինելո՛ւ է, Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ մարզային հանդիպումների շրջանակում Արտաշատ են այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավորները և ՀՅԴ ներկայացուցիչներ։
«Ապագա պայքար լինելո՛ւ է։ Արցախը հայ ժողովրդի ինքնասիրությունն է։ Եթե այդ էջը փակվեց, կփակվի նաև մեր ժողովրդի ինքնասիրության էջը։ Այդ էջը չի՛ փակվել ու չի՛ փակվելու։
Չի՛ կարելի հայրենիք սիրել ու այդ հայրենիքում սիրել միայն նրանց, ովքեր մեզ հետ համաձայն են։ Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, նաև նրանք, որ մեզ հայհոյում են, մեզ վիրավորում են։ Մեր պայքարը նաև նրանց համար է» ,- ասել է Գերասիմ Վարդանյանը։
Նա ընդգծել է՝ պայքարը շարունակվելու է մինչև հայ ժողովրդի հաղթանակը։
Աղբյուր՝ Yerkir.am