16/03/2024 10:34
Երկիր հանձնածները, Արցախն Ադրբեջան հռչակածներն արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար. Աբրահամյան
ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի, և քաղաքական էլիտան, ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:
Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:
Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածներն այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:
Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:
Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և, վերջապես, իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած՝ մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:
Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու»,- նշել է Աբրահամյանը: