16/03/2024 11:19
Ռուսաստանը բազմիցս օգնել է Հայաստանին. Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել է և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար, «ՌԻԱ»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա, դա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը, և Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որոնք նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում», - ասել է Զախարովան: