16/03/2024 13:32
Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար, այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ վերահաստատում է իր շարունակական հավատարմությունը երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը»,- ասվում է շնորհավորանքում։
Նրա խոսքով` Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: