16/03/2024 17:00
Փաշինյանն ու Խաչատուրյանը Դիլիջանում քննարկել են Հայաստանի տնտեսական քաղաքականությունը
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։
Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»: