17/03/2024 11:52
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը
Վրաստանից անջատված Հարավային Օսիայի` Ռուսաստանի կազմ հնարավոր մուտքի հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ, «ՌԻԱ»-ին ասել է խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։
«Մենք այս հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- նշել է նա։
Ալբորովի խոսքով` Մոսկվան և Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում։