17/03/2024 14:16
Ալեն Սիմոնյանը մի փոքր տխրել էր, որ չդարձավ քաղաքապետ. երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը ցանկանում էր դառնալ Երևանի քաղաքապետ ու իրենց հարաբերությունները լարվել են, երբ ինքը դարձավ քաղաքապետ:
«Դա գաղտնիք չէ, Ալենն, այո, ուզում էր ու այդ մասին բոլորը գիտեին: Կուսակցության ներսում էլ կար քննարկում, որ պետք է Ալենը լինի»,- «ԼուրջCast»-ի եթերում ասել է Մարությանը:
Նա նշել է, թե ինքն ու իր թիմն են առաջարկել, որ թույլ տան ինքը դառնա Երևանի քաղաքապետ, առաջարկ են արել ու մեծ դժվարությամբ է առաջարկն անցել ՔՊ-ում:
«Ես կարծում եմ, որ վերը նշված անձը (նկատի ունի Ալեն Սիմոնյանին- Aysor.am) մի փոքր տխրել էր այդ առիթով, բայց ես մտածում եմ, որ դա, երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»,- նշել է Հայկ Մարությանը: