17/03/2024 12:23
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։
Մարտի 14-ին` ժամը 19։40-ին, նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին`«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։