17/03/2024 10:33
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողին սպանողը կալանավորել է, մասնակիցներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի մարտի 12-ին Երևանում քոլեջի ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալի և վիճաբանությանը մասնակից մեկ այլ կասկածյալի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան։ Դռնփակ դատական նիստերը 2 դատավորների կողմից անցկացվելուց հետո դատարանը բավարարել է սպանություն կատարող 21-ամյա Դավիթ Պետրոսյանի խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և նրան դատարանից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կռվի մասնակից Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ դատարանը կայացրել է տնային կալանքի որոշում։