17/03/2024 21:03
Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. չշահարկել և չմոլորեցնել մարդկանց. Արտակ Բեգլարյան
Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշել է, որ հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից:
«Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ: