18/03/2024 21:34
Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու առիթով։ հետ նոր դարաշրջան կբացի երկկողմ հարաբերություններում։ Այդ մասին ասվում է շնորհավորական հեռագրում, որը Կիմ Չեն Ընն ուղարկել է Վլադիմիր Պուտինին։
«Ես ամուր կսեղմեմ ձեր ձեռքը, և մենք դարաշրջանի պահանջներին համահունչ՝ նոր շրջադարձ կապահովենք կորեա-ռուսական բարեկամական հարաբերություններում, որոնք ունեն վաղեմի պատմական արմատներ և ավանդույթներ։ Միասին վճռականորեն կառաջնորդենք ուժեղ պետությունների կառուցումը, ինչին ձգտում են մեր երկրների ժողովուրդները»,- Կիմ Չեն Ընի շնորհավորական ուղերձի տեքստն է մեջբերել Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։