18/03/2024 23:08
Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան
ԱՄՆ-ը չի շեղվել և չի շեղվելու Ուկրաինա զորքեր չուղարկելու իր դիրքորոշումից՝ չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատականին՝ Ուկրաինա արևմտյան զորախումբ ուղարկելու հնարավորության մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա կրկնեց ամերիկացի ժողովրդին օրերս հղած իր ուղերձում։ Եվ մենք այդ դիրքորոշումից չենք շեղվել, այսօր էլ չենք շեղվում»,- ասել է Սալիվանը։