18/03/2024 19:17
Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի իշխանություններն ի գիտություն կընդունեն ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ՌԴ-ում նախագահական ընտրությունների ակնկալվող արդյունքները, որոնցով Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա Ռուսաստանի Դաշնության նախագահ»,- նշված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի ԱԳ նախարարության գնահատմամբ, սակայն, Ռուսաստանում ընտրությունները «միջազգային նորմերի խախտումներով են անցել», «ազատ ու ժողովրդավարական» ընտրությունների անցկացման պայմաններ չեն ապահովվել։