18/03/2024 10:07
2023-ի սեպտեմբերից ՀՀ-ն լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ (Sputnik Արմենիա)
Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։ Կառավարությունից նաև պարզաբանել են, որ քննարկում են բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրինակ՝ տների կառուցման կամ բնակարանի ձեռքբերման հարցում աջակցությունը, սոցիալական բնակարանների տրամադրում այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նման հնարավորություն չունեն։ Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի։