18/03/2024 19:53
«Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին
Մոսկվան համաձայն չէ ՌԴ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականին և պատրաստ չէ հաշվի նստել դրա հետ, լրագրողներին հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից են հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե Վաշինգտոնի գնահատմամբ, ՌԴ նախագահական ընտրությունները «ոչ ազատ են եղել, ոչ էլ արդար»։
«Մենք կտրականապես համաձայն չենք այս գնահատականի հետ։ Երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կանխատեսվում են այդպիսի գնահատականներ, դրանք շատ սպասելի են»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ ԱՄՆ օբյեկտիվ չի կարող լինել, քանի որ խորապես ներգրավված է ուկրաինական հակամարտությունում։
«Այդ երկիրն, ըստ էության, դե ֆակտո պատերազմի մեջ է մեզ հետ։ Նրանց կողմից այլ գնահատական դժվար է սպասելըլ, թեպետ, կրկնում եմ, մենք հնչեցրած գնահատականի հետ կտրականապես համաձայն չենք, դա այն կարծիքը չէ, որի հետ մենք պատրաստ ենք հաշվի նստել կամ որն այս օրերին մեզ համար կարևոր է»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։