18/03/2024 15:18
Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին
Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին, այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը»,- ասվում է հաղորդագրությունում։