19/03/2024 10:53
Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարումների շուկայում իր աղբյուրին։
«Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ՝ «ՎՏԲ Հայաստան» Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն): Այս մասին թերթին հայտնել են ՎՏԲ Արմենիայից»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։
2024 թվականի փետրվարին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել НСПК-ի դեմ, որը համարվում է ռուսական «Միր» քարտի օպերատորը։