19/03/2024 16:16
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին:
Մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Տավուշի մարզում կրթության ոլորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր:
Դեսպանը վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի: