19/03/2024 14:55
Բանկերն ինքնուրույն են որոշում որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից․ ԿԲ-ն՝ «Միր» քարտերի դադարեցման մասին
ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված․ Կենտրոնական բանկից ասացին Aysor.am-ին՝ ի պատասխան հարցին, թե հաստատո՞ւմ են տեղեկությունը, որ Հայաստանի առևտրային բանկերը՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի», մարտի 30-ից դադարեցնում են ռուսական «ՄԻՐ» վճարային քարտի սպասարկումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,-ասացին ԿԲ-ից:
Հիշեցնենք, որ РБК-ն հայտնել էր, որ ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։