19/03/2024 11:37
Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)
Այդ տարածքները զիջելու դեպքում աղետների առաջ ենք կանգնելու բոլորս․ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, նաև կոմունիկացիաներն են՝ գազն է, որ մտնում է ՀՀ, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները բերում և կանգնեցնում են ճանապարհի վրա»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս գործընթացի հետևանքով դատարկվելու են նաև գյուղերը։
Ըստ նրա, եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից, և դա պետք է լինի։