19/03/2024 19:04
Հենրիխ Մխիթարյանը իրականացրել է փոքրիկ ֆուտբոլասերի երազանքը
Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից:
Այդ մասին Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել Ղազարյանը:
«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտեր»-ի պես թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»,- գրել է Ղազարյանը ու լուսանկարներ հրապարակել:
Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել մարտի 17-ին կայացած «Ինտեր»-«Նապոլի» խաղին (1:1):