19/03/2024 13:34
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին․ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ադրբեջանական AzTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Մեր երեկվա հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին:
«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանց թվում է։ Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից։ Դա ինքնիշխան որոշում է, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան»,- ասել է գլխավոր քարտուղարը: