19/03/2024 14:07
Պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են Տավուշում. Արսեն Թորոսյան
Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում ենք հենց այդ հատվածներում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպել տավուշցիների հետ և խոսել գյուղերի հանձնման մասին, մինչդեռ նույնը չի արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ մարդու իրավունքները և մարդկանց կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ և չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ գաղտնի բան չենք անելու»,-ասաց Արսեն Թորոսյանը։