19/03/2024 09:50
«Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։
Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները որպես պարգև տալու համար են նախատեսված: Դրանք 925 հարգի արծաթից են, նաև բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա, գոտին՝ բնական կաշի, իսկ վրան փորագրված է՝ «ՀՀ ՆԳ նախարարի կողմից»։ Նման նվեր-ժամացույցներ շնորհում է նաև ՀՀ վարչապետը»։