19/03/2024 13:28
Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շահագրգռված ենք նաև ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ»,- ասաց նա։
Փաշինյանը հույս ունի, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափանզաց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը ու զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ու այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործերում»,- նշեց վարչապետը։