19/03/2024 13:40
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու՝ տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել»,- նշեց նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակացում է նաև Հայաստանի խաղաղ ձգտումներին։