19/03/2024 16:02
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ
Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։
Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար:
Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը: