20/03/2024 11:57
Փաշինյանը լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում․ Գեղամ Մանուկյան
Փաշինյանը լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Կյանքը ցույց է տալիս, որ միակողմանի զիջումները չեն բերում փոխադարձ զիջման, շատ ավելի բացում են թշնամի պետության ախորժակը»,-ասաց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրականում ՀՀ-ին սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը։
«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որոնք պնդում է Ադրբեջանը, ՀՀ-ն ժողովրդի դժգոհությունից վախենալով՝ քայլ առ քայլ փորձում է կատարել, մաքրել այդ փաստաթղթից, որ այնքան քարոզված իրենց կեղծ խաղաղության փաստաթուղթ կոչվածն արդեն առանց որևէ խնդրահարույց կետի ներկայացնեն, ասեն՝ տեսեք փաստաղթուղթ ենք մշակել։ Այն, ինչ այս օրերին Տավուշում հայտարարում է Նիկոլ Փաշինյանն՝ ամբողջությամբ Ադրբեջանի պահանջներն է եղել, հիմա ինքը փորձում է սեփական ժողովրդին պատերամզով սպառնալով կյանքի կոչել, որն ուղղակի իրականության հետ կապ չունի»,-ասաց նա։
Մանուկյանը նշեց, որ առաջին իսկ պահից ՀՀ իշխանությունները հպարտանում էին սահմանազատում, սահմանագծում ասածով, սակայն դրա միջազգային փորձը կա, ըստ որի, չի կարելի սահմանի 100 կմ հատվածում սահմանազատում իրականացնել և սահմանի մնացած մեծ մասում Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ երեկ իշխանական պատգամավորներից մեկն ասել էր, որ եթե զիջենք, և Ադրբեջանը քայլ չանի և ինքն էլ չզիջի, նշանակում է տուպիկային վիճակում ենք։
«Այսօր էլ Հայաստանը հայտնվել է տուպիկային վիճակում՝ իրենց 3 տարվա քաղաքականության հետևանքով»,-ասաց նա։
Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է այն պնդումը, որ միջազգային հանրության պահանջն է կատարում։
«Թող հայտարարի, որ ինքը տրանսգենդեր է՝ Եվրոպաներում շատ ավելի լավ ընդունելության կարժանա, միջազգային հնարությունը միակողմանի զիջումները համարո՞ւմ է նորմալ բան»,-ասաց նա։